Միջազգային

Ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը. մանրամասներ քննարկումներից

Ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը. մանրամասներ քննարկումներից

Քիչ առաջ ավարտվել են ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները: Կողմերը որոշ մանրամասներ են ներկայացրել բանակցությունների երրորդ փուլից, ընդգծելով, որ էական արդյունքներ չեն գրանցվել, սպասելիքները չեն արդարացել, բայց այնուամենայնիվ, դրանք կշարունակվեն:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը տեղեկացրել է. «Բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց։ Հումանիտար միջանցքների աշխատանքների բարելավմանն ուղղված փոքր դրական տեղաշարժեր կան։ Կարգավորման հիմնական քաղաքական հատվածի՝ կրակի դադարեցման և անվտանգության երաշխիքների հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվել են։ Այսօրվա դրությամբ էական արդյունքներ չկան»:

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի խոսքով. «Մենք երկար ժամանակ քննարկել ենք հումանիտար միջանցքների խնդիրը․ հուսով ենք, որ միջանցքները կսկսեն գործել վաղվանից։ Ռուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չստորագրվեց։  Բանակցություններից մեր սպասելիքները չարդարացան, բայց դրանք կշարունակվեն»։

Ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին էլ հայտնել է. «Բանակցությունները կշարունակվեն, բայց Մոսկվան պատրանքներ չունի, թե հաջորդ անգամ անհրաժեշտաբար արդյունքներ կարձանագրվեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական