Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին:
Հնարավոր է՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի ունենա այսօր՝ Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում։ Նրանք մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո:
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ է անհնար լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը, այն է՝ Ղրիմի եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչում: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով: