Այսօր տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը։
Ուկրաինական պատվիրակության անդամ Դամիթ Արախամիան հայտարարել է, որ այն հարցերը, որոնց շուրջ գործնականում հնարավոր չէ գալ համաձայնության, հետևյալն են՝
• Ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս
• Ճանաչել Դոնբասի հանրապետությունների անկախությունը։
«Ռուսաստանը պահանջում է, որպեսզի մենք ճանաչենք նրանց անկախությունը, սակայն դրանք Ուկրաինայի մաս են, բնականաբար, և ուկրաինական հասարակության համար դա անընդունելի է», - ասել է Արախամիան։
Հիշեցնենք, որ բանակցությունների երրորդ փուլի անցկացման վայրը հայտնի չէ, առաջին երկուսը տեղի էին ունեցել Բելառուսում: