«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հումանիտար, ռազմական և տնտեսական աջակցություն է խնդրել Ուկրաինայի համար», - ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարության մեջ։
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է այս շաբաթ հաստատել Ուկրաինային 10 միլիարդ դոլարի հատկացումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օրենսդիրներին ուղարկած նամակում, որը տարածվել է կիրակի։ «Բայդենի վարչակազմը խնդրել է՝ 10 միլիարդ դոլարի հումանիտար, ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կոնգրեսը նախատեսում է այս շաբաթ հաստատել արտակարգ ֆինանսավորումը: