Միջազգային

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Բայդենն նշել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է «Visa»-ի և «Mastercard»-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։

«Նախագահ Բայդենը նշել է շարունակական գործողությունները, որոնք Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները, գործընկերները և մասնավոր ընկերությունները ձեռնարկում են՝ մեծացնելու Ռուսաստանի վրա ճնշումը: Նախագահ Բայդենը նշել է, որ իր վարչակազմը մեծացնում է օգնության ծավալը Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական ոլորտներում և սերտորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական