Միջազգային

Ռուսական բանակն Ուկրաինայում կատարում է իր առջև դրված խնդիրները

Ռուսական բանակն Ուկրաինայում կատարում է իր առջև դրված խնդիրները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում կատարում է իր առջև դրված խնդիրները:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններն ընթանում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորած գրաֆիկի համաձայն։ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են: 

«Առաջինը, ինչ արել ենք, ոչնչացրել ենք ողջ ռազմական ենթակառուցվածքը: Հիմնականում՝ զինապահեստները, ավիացիան, հակաօդային պաշտպանության համակարգերը: Հակաօդային համակարգերի չեզոքացումը որոշակի ժամանակ է պահանջում. պետք է նախ հայտնաբերել դրանք, ապա ոչնչացնել: Այդ աշխատանքը գործնականում ավարտված է»,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու պլաններ չունի։ Ինչպես նաև վստահեցրել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի գործողություններին ժամկետային զինծառայողներ չեն մասնակցում: Նրա խոսքով՝ այդ գործողություններին մասնակցում են բացառապես պրոֆեսիոնալ զինվորականներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական