Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող Զապորոժյան ԱԷԿ-ի ուսումնամարզական շենքում բռնկված հրդեհն, ի վերջո, հաջողվել է մարել: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զոհեր ու տուժածներ չկան:
Հրդեհը բռնկվել էր Զապորոժյան ԱԷԿ-ի ուսումնամարզական մասնաշենքում: Սրա մասին հայտնել էր Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայությանը: ԱԷԿ-ում աշխատում է ատոմային վեց էներգաբլոկներից մեկը, որի հակահրդեհային վիճակը նորմալ է:
Հաղորդում է ТАСС գործակալությունը։