Ուկրաինայից հարևան երկրներ մեկնող փախստականների թիվը վերջին յոթ օրվա ընթացքում կազմել Է 1 միլիոն: Մարտի լույս 3-ի գիշերն այդ մասին հայտնել Է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին:
«Ընդամենը յոթ օրում մենք դարձել ենք Ուկրաինայից հարևան երկրներ մեկ միլիոն փախստականների դուրս գալու վկաներ»,- գրել Է Գրանդին Twitter-ի իր Էջում։
Պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դեռ չի ավարտվել, ռազմական գործողությունները, ռմբակոծությունները և մարդկանց տարհանումը շարունակվում են։