Միջազգային

ԵՄ-ն պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական օպերացիայի պատճառով, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Շալենբերգի խոսքով՝ ուրբաթ՝ մարտի 4-ին, տեղի կունենա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հատուկ նիստը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:

Շալենբերգը մանրամասնել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները կազդեն ռուս խոշոր գործարարների՝ այսպես կոչված «օլիգարխների» վրա։ Դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ անձանց մասին է խոսքը: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ, սակայն ստեղծված իրավիճակում աջակցում է Ուկրաինային:

Մարտի 1-ին Եվրախորհրդարանի պատգամավորները միաձայն հավանություն տվեցին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիան դատապարտող և Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձևին: Խորհրդարանականները կոչ արեցին սահմանափակել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը և փակել բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։ Նրանք նաև կոչ արեցին կրճատել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թիվը ԵՄ երկրներում և ՌԴ-ն ամբողջությամբ անջատել միջազգային SWIFT համակարգից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական