Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցել 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 450 միլիոն եվրոյի զենք, Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ն ռազմական ինքնաթիռներ կմատակարարի Ուկրաինային։