Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը հայտարարել է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ռուս երաժիշտ Վալերի Գերգիևի պաշտոնանկության մասին՝ նախագահ Պուտինի հետ մտերմության պատճառով։ «Գերգիևը, չնայած Ուկրաինայի դեմ պատերազմից հստակ և անվերապահորեն հեռու մնալու պահանջին, նման հայտարարություն չի արել», - բացատրել է Ռեյթերը։
Նրա խոսքով՝ Գերգիևը չի արձագանքել քաղաքապետի խնդրանքին՝ «հստակ և միանշանակ հեռու մնալ» Ուկրաինայում ռուսական օպերացիայից։ Կիևը, ի դեպ, Մյունխենի քույր քաղաքն է։