Միջազգային

Ուկրաինան և Թուրքիան նոր համաձայնագիր կստորագրեն

Ուկրաինան և Թուրքիան նոր համաձայնագիր կստորագրեն

Ուկրաինան և Թուրքիան առաջիկա երկու օրերին ազատ Առևտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրելու։ Այս մասին Գերագույն ռադայի ամբիոնից հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պատրաստվում ենք հզոր տնտեսական ազդանշան տալ՝ այս երկու օրվա ընթացքում Թուրքիայի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելով»,- ասել է Զելենսկին։ Սպասվում է, որ համաձայնագիրը ստորագրվելու է փետրվարի 3-ին, երբ Ուկրաինա կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Կիև է մեկնում ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական