Միջազգային

Ուկրաինան օդանավերի համար ամբողջությամբ կփակի օդային տարածքը

Ուկրաինան օդանավերի համար ամբողջությամբ կփակի օդային տարածքը

Ուկրաինան փետրվարի 14-ից ամբողջությամբ կփակի օդանավերի համար օդային տարածքը՝ արևմտյան ապահովագրական ընկերությունների գործողությունների արդյունքում, հայտնում է Strana.ua-ն։ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ապահովագրողները (որոնցից վերաապահովագրվում են այլ միջազգային ընկերություններ) ուղերձ են հղել աշխարհի բոլոր ինքնաթիռների սեփականատերերին, որ Ուկրաինայում ցանկացած ինքնաթիռի ապահովագրությունը դադարում է գործել 48 ժամից։

Այս քայլով Մեծ Բրիտանիայի խոշորագույն ապահովագրական ընկերությունները երկրում օդային շրջափակում են մտցնում։ 

«Մոտավորապես երկուշաբթի օրվա երկրորդ կեսից ոչ մի ինքնաթիռ Ուկրաինայից չի թռչի և չի բարձրանա»,- նշել է աղբյուրը։

Մասնավոր ինքնաթիռների սեփականատերերը հայտնել են, որ ստացել են ծանուցում այն ​​մասին, որ ապահովագրական երաշխիքները կհանվեն 48 ժամվա ընթացքում, ինչի պատճառով ինքնաթիռը պետք է լքի Ուկրաինայի տարածքը մինչև այդ ժամկետի ավարտը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական