Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության գրեթե բոլոր երկրները բարելավել են իրենց դիրքերը Fraser Institute-ի տնտեսական ազատության վարկանիշում։ «Ամենանշանակալի առաջընթացը գրանցել են Բելառուսը (26 հորիզոնականով) և Ղազախստանը (18 հորիզոնականով)։ ԵԱՏՄ երկրների շարքում աղյուսակում լավագույն դիրքը զբաղեցնում է Հայաստանը՝ 165 երկրների շարքում զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը»,- ասել է Մալկինան։ Միջազգային վարկանիշների համաձայն՝ ԵԱՏՄ-ն կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մարդկային կապիտալի և շրջակա միջավայրի որակի ոլորտում լավ ներուժ ունի: