Միջազգային

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին հռչակագիրը

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին հռչակագիրը

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշայի հռչակագիրը, հաղորդում է Риа Новости-ն։ Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշայի հռչակագիրը»։ «Շուշայի հռչակագիրը», որը նախկինում քննարկման էր ներկայացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որը ստորագրել էր խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։ Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված Շուշայի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական