Միջազգային

Թուրքիան առաջարկել է Դոնբասի հարցով խմբի հանդիպումն անցկացնել Ստամբուլում

Թուրքիան առաջարկել է Դոնբասի հարցով խմբի հանդիպումն անցկացնել Ստամբուլում

Ի պատասխան ԵԱՀԿ նախագահի հարցմանը՝ Թուրքիան առաջարկել է Ուկրաինայի արևելքում կարգավորման հարցով եռակողմ կոնտակտային խմբի հանդիպումներն անցկացնել Ստամբուլում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ և Դոնբասի հակամարտության կարգավորման կոնտակտային խմբում դեսպան Միկկո Կիննունենը: «Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիային։ Ես քննարկումների մասնակիցներին տեղեկացրել եմ առերես հանդիպումներին վերադառնալու այդ հնարավորության մասին։ Համոզված եմ, որ անձնական հանդիպումները կբարձրացնեն մեր քննարկումների որակն ու գաղտնիությունը»,- ասված է Կիննունենի հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական