Սպորտ

«Եթե ակումբները ցանկանում են ինձ ձեռք բերել, նրանք գիտեն՝ ինչ անել». Օլմո

«Եթե ակումբները ցանկանում են ինձ ձեռք բերել, նրանք գիտեն՝ ինչ անել». Օլմո

Դանի Օլմոն խոսել իր ապագայի մասին: Մինչև հուլիսի 20-ը կիսապաշտպանին կարելի է գնել «ՌԲ Լայպցիգից»՝ 60 միլիոն եվրոյով։

«Այո, այդպես էլ կա։ Եթե ակումբները ցանկանում են ձեռք բերել ինձ, նրանք գիտեն, թե ինչ անել։ Մինչև հուլիսի 20-ը դեռ ժամանակ կա, այլապես հետո բանակցությունները բարդ կլինեն։

Իսկ ես պայմանագիր ունեմ «Լայպցիգի» հետ (մինչև 2027 թվականը) և ցանկանում եմ տիտղոսներ նվաճել», - el Larguero-ի եթերում ասել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական