Սպորտ

Կարիերաս կավարտեմ «Ռեալում», բայց նախ ցանկանում եմ նվաճել ևս մեկ Չեմպիոնների Լիգա. Անչելոտի

Կարիերաս կավարտեմ «Ռեալում», բայց նախ ցանկանում եմ նվաճել ևս մեկ Չեմպիոնների Լիգա. Անչելոտի

Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Ռեալն» իր վերջին ակումբը կլինի:

64-ամյա մասնագետը «Մադրիդում» աշխատում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026-ի ամառը։

«Ֆուտբոլը բարդ է և պարզ։ Բայց ավելի պարզ: Նրա համար պարզապես կիրք է պետք, պետք չէ բարդացնել նրան մոլուցքներով։ Մոլուցքները հիվանդություն են: Բարեբախտաբար, ես դրանք չունեմ: Ես դեռ շատ կիրք ունեմ։

Կարիերաս կավարտեմ «Ռեալում», բայց նախ ցանկանում եմ նվաճել ևս մեկ Չեմպիոնների Լիգա»,- ասել է ԱնչելոտինLa Repubblica-ին տված հարցազրույցում:

Հունիսի 1-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական