Սպորտ

Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը մրցել է մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ։

Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը կլինի Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինը, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական