Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել Արքայական ակումբ:
«Հարի Քեյն։ Իմ խորհուրդը ցանկացած ֆուտբոլիստի՝ չհրաժարվել Մադրիդի «Ռեալում» խաղալու հնարավորությունից։ Սա հատուկ ակումբ է, որը գիտի, թե ինչպես հաղթել»,- Ռամոսի խոսքը մեջբերել է Mirror-ը։
Ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալը» պատրաստ է ձեռք բերել Քեյնին՝ որպես Կարիմ Բենզեմային փոխարինող:
29-ամյա Քեյնը ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»: