Սպորտ

ՀԲԱ-ն ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոնին

ՀԲԱ-ն ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոնին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին: Պարգևը հանձնել է ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը:

Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնն այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ: Արսեն Գուլամիրյանը նաև մաստեր կլաս է անցկացրել:

Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական