Ֆրանսիական ՊՍԺ-ն հաստատել է, որ հունվարի 18-19-ը կայցելի Դոհա և Էր Ռիադ: Դեպի Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում Քրիստոֆ Գալտիեի թիմը հանդիպում կանցկացնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» և «Ալ Նասրի» հետ, որտեղ վերջերս տեղափոխվել է Կրիշտիանու Ռոնալդուն:
Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին՝ Ֆահդ թագավորի անվան միջազգային ստադիոնում։ Խաղից հետո ՊՍԺ-ն կվերադառնա Փարիզ։
Հիշեցնենք, որ Մեսսին և Ռոնալդուն միմյանց դեմ չեն խաղացել 2020թ. դեկտեմբերից։