Ալ-Նասրի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում կապրի իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, թեև դա արգելված է տեղական օրենքներով։
Ըստ EFE-ի, արաբական այդ երկրի ոստիկանությունը գործնականում չի հետապնդում արտաամուսնական կապ ունեցող օտարերկրյա զույգերին:
Ջորջինան պետք է վիզա ստանա երկրում ապրելու համար, որի համար նա ունի երկու տարբերակ՝ կա՛մ Ալ-Նասրը ցանկացած տեսակի համագործակցության մեջ կմտնի նրա հետ, կա՛մ տուրիստական վիզա կստանա և կկարողանա 90 օր շարունակ մնալ երկրում։