Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմուտին» և 3-0 հաշվով հաղթանակ է տարել։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկել Կազեմիրոն, Լյուկ Շոուն և Մարկուս Ռեշֆորդը։ Մանկունյանցիները 17 խաղերից հետո վաստակել են 35 միավոր։ Նույնքան վաստակել է նաև երրորդ տեղում ընթացող «Նյուքասլը»։
Նշենք, որ «Յունայթեդը» 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմին» գերազանցում է արդեն 5 միավորով։