ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ուժերով կայացել է անվասայլակով բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:
Համառ պայաքարում Արտակարգ իրավիճակների նախարարության Wheel Foxes թիմը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, երկրորդ տեղը գրավել է Պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը, իսկ պատվավոր երրորդ տեղը գրավել է հայրաքաղաք Գյումրին ներկայացնող ԲՄԱ - Գյումրի թիմը:
Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մխիթարյանն իր խոսքում նշել է, որ արդեն երրորդ տարին անցկացվող Հայաստանի անվասայլակով բասկետբոլի գավաթի խաղարկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարզիկների մոտ, ինչի արդյունքում մարզերում ևս ձևավորվում են թիմեր և մեծանում է հետաքրքրությունը սպորտաձևի նկատմամբ: