Սպորտ

ՀՖՖ-ն Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների տրամադրել է մարզական գույք

ՀՖՖ-ն Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների տրամադրել է մարզական գույք

Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: Այդ դպրոցները ֆեդերացիայի կողմից ստացել են նաև մարզական գույք:

Ուսուցիչների հետ հանդիպումն անցկացվել է Լոռու մարզպետարանում, որտեղ ՀՖՖ-ի, վերջինիս մարզային կառույցի մեծ ներդրումը Լոռու մարզում ֆուտբոլ մարզաձի զարգացման գործում կարևորել և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:

ՀՖՖ Լոռու մարզի ներկայացուցիչ Կոլյա Բաբայանը տեղեկացրեց, որ ներդրված ջանքերն արդեն իսկ արդյունք են տալիս և ֆեդերացիայի կողմից անցկացվող դպրոցականների ֆուտզալի առաջնության մինչև 12 տարեկանների մրցաշարում գերազանց է հանդես եկել Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, որը հաղթող է ճանաչվել հանրապետական եզրափակիչ փուլում՝ հռչակվելով մրցաշարի հաղթող:

Փոխմարզպետը շնորհավորել է նաև պատանի ֆուտբոլիստներին և Լոռու մարզպետի շնորհակալագրեր հանձնել նաև մարզիչներ Մհեր Պողոսյանին, Արկադի Սաֆարյանին և թիմի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Դավիթ Դավթյանին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական