Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
«Քաղաքայինների» կազմում գոլերի հեղինակներ դարձան Էրլինգ Հալանդը, Ռիյադ Մահրեզը և Նաթան Ակեն: Մերսիսայդցիների գոլերը խփեցին Ֆաբիո Կարվալյոն և Մուհամեդ Սալահը:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ, իսկ «Լիվերպուլը» դուրս մնաց հետագա պայքարից։