Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ: Արդեն 6-րդ րոպեին Դավիդ Գարսիան առաջ մղեց «Օսասունային»։
31-րդ րոպեին դաշտից հեռացվեց Ռոբերտ Լևանդովսկին` ստանալով երկրորդ դեղին քարտը։ Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
2-րդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Պեդրին հավասարեցրեց հաշիվը: «Բարսային» հաղթանակ պարգևեց Ռաֆինյայի՝ 85-րդ րոպեին խփած գոլը: Այս խաղից հետո «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Օսասունան» 23 միավորով՝ 6-րդն է:
Նշենք, որ կարմիր քարտով պահեստայինների նստարանում պատժվեց նաև Ժերար Պիկեն, որը հայտավորված էր այս խաղին։