Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը «ֆԻԴԵ»-ի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում խոսել է հավաքականում տիրող մթնոլորտի և հաջողությունների մասին.
«Ադրբեջանի հետ խաղերը միշտ շատ նյարդային են լինում, քանի որ շատ ուժեղ թիմ է, անգամ առանց Ռաջաբովի։ Խաղի սկիզբը լավ դասավորվեց մեզ համար, քանի որ Մամեդյարովը սխալ թույլ տվեց սկզբնախաղում։ Մեր թիմի համար էլ անսպասելի է այս արդյունքը, քանի որ խաղում էինք առանց Լևոն Արոնյանի։ Անկախ վերջին տուրի արդյունքից, մեր թիմի համար արդեն շատ լավ արդյունք է։ Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ բոլորս սիրում ենք մեր երկիրը։ Օլիմպիադան առանձնահատուկ իրադարձություն է, և բոլորը պայքարում են, ներդնում են բոլոր հնարավորությունները։ Բոլորս թիմում լավ ընկերներ ենք, դա առավելություն է և շատ լավ մթնոլորտ է ստեղծում»,-ասել է Գաբրիել Սարգսյանը։
Հիշեցնենք, որ վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցում է Իսպանիայի հավաքականի հետ, իսկ մրցաշարային աղյուսակում կիսում է 1-ից 2-րդ տեղերը Ուզբեկստանի հավաքականի հետ։