Միջազգային

Սպիտակ տունը Oմիկրոնի դեմ անվճար դիմակներ կբաժանի

Սպիտակ տունը Oմիկրոնի դեմ անվճար դիմակներ կբաժանի

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին կհայտարարի կարիքավորներին N95 դասի հարյուր միլիոնավոր դիմակներ անվճար բաժանելու որոշման մասին: Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի առողջապահության բնագավառում քաղաքականության եւ կառավարման պրոֆեսոր Լիանա Վենը հայտարարել Է, որ կտորի դիմակները գործնականում անօգուտ են պաշտպանելու օմիկրոն շտամից։ Նրա կարծիքով՝ N95 դասի դիմակներն ու շնչադիմակներն ավելի լավ են խոչընդոտում մանր մասնիկների հայտնվելուն քթաըմպանում: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները 2021 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնել են, որ կորոնավիրուսի օմկրոն շտամը գերակշող Է դարձել երկրում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական