Միջազգային

«Ուկրաինան պատերազմից հետո` ռեֆորմների դեպքում, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ». Ստոլտենբերգ

«Ուկրաինան պատերազմից հետո` ռեֆորմների դեպքում, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ». Ստոլտենբերգ

«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»․ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-Ուկրաինա հանդիպման ժամանակ մենք կհամաձայնեցնենք երկրում բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին մենք շարունակում ենք աջակցել Կիևին», - նշել է Ստոլտենբերգը․ «Այնուամենայնիվ, բոլոր դաշնակիցները համաձայն են, որ լիիրավ անդամակցությունը դեռևս անհնար է պատերազմի պայմաններում, նույնիսկ, եթե Ուկրաինային և ՆԱՏՕ-ին մերձեցնելու ուղիները շարունակվեն»․ հավելել է նա:

Այս ամիս Գերմանիան և Նիդեռլանդները 10 միլիարդ եվրո են խոստացել Ուկրաինային: Ռումինիան F16 կործանիչների ուսումնական կենտրոն է հատկացրել ուկրաինացի օդաչուների համար։ Դաշնակիցները, ներառյալ ԱՄՆ-ն ու Ֆինլանդիան, ավելի շատ ՀՕՊ միջոցներ և այլ զինամթերք են ուղարկում ուկրաինական քաղաքները ռուսական գրոհներից պաշտպանելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական