Միջազգային

ԵՄ կողմից 20 մլրդ օգնությունը Ուկրաինային կարող է տապալվել

ԵՄ կողմից 20 մլրդ օգնությունը Ուկրաինային կարող է տապալվել

Կիևին սպառազինելու համար չորս տարվա ընթացքում 20 միլիարդ եվրո հատկացնելու՝ Եվրամիության ծրագիրը կարող է ձախողվել համայնքի երկրների միջև ներքին տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ եվրոպացի դիվանագետին հղումով։

Հունիսի 20-ին Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել 2024-2027 թվականների համար լրացուցիչ ներդրումներ կատարել համայնքի բյուջեում, ինչը անհրաժեշտ է Ուկրաինային բյուջետային աջակցության ծրագրի հաստատման համար։ Գումարը կազմում է 50 միլիարդ եվրո՝ չորս տարվա համար, և 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այս առաջարկն առանց ոգևորության է ընդունվել ԵՄ երկրներում, որոնց բյուջեները տուժել են հակառուսական պատժամիջոցների հետ կապված տնտեսական խնդիրներից։ Այդ պատճառով Ուկրաինային ԵՄ երկարաժամկետ աջակցության ծրագրերը դեռ չի ընդունվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական