Միջազգային

«Ադրբեջանը կհամաների զենքերը վայր դրած ղարաբաղցի հայերին». Հաջիև

«Ադրբեջանը կհամաների զենքերը վայր դրած ղարաբաղցի հայերին». Հաջիև

«Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի հայ մարտիկների համար, ովքեր կհրաժարվեն իրենց զենքից և վայր կդնեն դրանք․ թեև եղել են ղարաբաղյան զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը․ այս մասին  Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեն Հաջիևը։ 

«Անգամ նախկին զինվորականների և մարտիկների մասով, եթե նրանց կարելի է նման կերպ որակել, նույնիսկ նրանց համար մենք համաներում ենք նախատեսում կամ ակնարկում ենք դրա հնարավորության մասին։ Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբերի և սպաների, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն հաշտվելու և շարունակելու են դիմադրությունը։ Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր անտառներ են գնում։ Բայց մենք դա չենք համարում մեծ մարտահրավեր մեր անվտանգության համար: Իհարկե, դա որոշակի դժվարություններ կառաջացնի, բայց՝ ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է Հաջիևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական