Միջազգային

«Ադրբեջանը համաձայն է միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները». Հաջիզադե

«Ադրբեջանը համաձայն է միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները». Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման, Աղդամ-Ասկերան ճանապարհի բացման և «Կարմիր խաչի» կոմիտեի (ԿԽՄԿ) բեռնատարների՝ ԼՂ մուտքի թեմաներին։ 

«Ինչ վերաբերում է Լաչին ճանապարհի և Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհի միաժամանակյա օգտագործման հարցին, ինչպես Ադրբեջանը նշել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է այդ երկու ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը։ Ցավոք սրտի, այս համաձայնության իրականացմանը խոչընդոտում է Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ստեղծած, այսպես կոչված, ռեժիմը։ 

Կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Աղդամ-Խանքենդի ճանապարհին զուգահեռ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - հայտարարել է Հաջիզադեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական