Միջազգային

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Կրեմլի կայքում։

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ կառուցողական երկկողմ կապեր կառուցելով և Միութենական պետության ինստիտուտներն ամրապնդելով՝ Ռուսաստանը և Բելառուսը կկարողանան հաղթահարել ցանկացած դժվարություն և պաշտպանել իրենց օրինական շահերը համաշխարհային հարթակում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական