Հարավային Կորեան վարչական և իրավական ոլորտներում հրաժարվել է տարիքը հաշվարկելու ավանդական կորեական մեթոդից՝ հօգուտ միջազգայինի, ինչի շնորհիվ երկրի բնակիչները «երիտասարդացել են» 1-2 տարով։ Չորեքշաբթի օրվանից ուժի մեջ են մտել համապատասխան օրենքների փոփոխությունները։
Կորեական մեթոդն օգտագործելիս մարդն արդեն մեկ տարեկան է դառնում ծննդյան պահին՝ հաշվի է առնվում հղիությունը։ Բացի այդ, նա մեծանում է ոչ թե ծննդյան օրը, այլ նոր օրացուցային տարվա սկզբին։ Այս մոտեցումը հանգեցնում է միջադեպերի. ավանդական հաշվարկը ենթադրում էր, որ դեկտեմբերի 31-ին ծնված երեխան հունվարի 1-ին արդեն երկու տարեկան էր։