Միջազգային

Վրաստանի վարչապետն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վրաստանի վարչապետն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թբիլիսիում կայացած հանդիպմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ պատժամիջոցների գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած ֆինանսական պատժամիջոցների իրագործումը Վրաստանի կողմից։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների առնչությամբ Եվրամիության և միջազգային հանրության հետ Վրաստանի մշտական ​​համակարգմանը, Վրաստանի՝ այս ուղղությամբ հաջող համագործակցությանը Եվրամիության և ԱՄՆ-ի հետ»,- ասված է ուղերձում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական