ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է զինվորականների և իրավապահների հետ, որոնք օգնել են դադարեցնել զինված ապստամբությունը։
Պուտինի հետ հանդիպմանը մասնակցել են ավելի քան 2,5 հազար զինվորական, իրավապահ մարմինների և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ։
«Ռուսաստանի զինված ուժերին հաջողվել է գործնականում կասեցնել քաղաքացիական պատերազմը», - ասել է Պուտինը։