Միջազգային

«Եթե ​​Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ինչո՞ւ է 100 միլիոնի զենք գնում». Ալիև

«Եթե ​​Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ինչո՞ւ է 100 միլիոնի զենք գնում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը։ Դեսպանի հետ հանդիպմանը Ալիևն անդրադարձել է հայ-հնդկական ռազմական գործակցությանը․

«Այսօր Հայաստանում կրկին գլուխ են բարձրացնում ռևանշիստական ​​ուժերը, իսկ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Եթե ​​Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարի զենք գնում։ Հայաստանի այդ քաղաքականությունը կարող է նոր սպառնալիքներ բերել տարածաշրջանին», - հայտարարել է Ալիևը։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական