Միջազգային

Տոկաևը կմասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք շքերթին

Տոկաևը կմասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք շքերթին

Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտնել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք շքերթին։

«Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարելիցին նվիրված շքերթին», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ռուսական կողմը հանդիսավոր միջոցառմանը հրավիրել է ԱՊՀ երկրների ղեկավարներին։

Մայիսի 9-ի միջոցառումներին կմասնակցեն նաև Տաջիկիստանի և Ղրղզստանի նախագահները։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական