Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանն է պատասխանատու Լաչինի միջանցքի արգելափակման ու Արցախի շրջափակման հարցում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է. «Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների՝ եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանը Լաչինի ճանապարհի նկատմամբ ունի լիազորություններ և ինքնիշխան իրավունքներ։ Ադրբեջանը, ինչպես միշտ, իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչին-Խանքենդի ճանապարհով շարժվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը և կշարունակի ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական