Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պայմանավորվել են ուժեղացնել շփումները երկու երկրների միջև։
«Զրույցն անցել է բարեկամական, կառուցողական և բովանդակալից մթնոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապեր հաստատել համագործակցության կոնկրետ ոլորտներում։ Դիտարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրի, տնտեսության, ներդրումային և էներգետիկ ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման վրա»,- նշել են Կրեմլում։