ԱՄՆ Պենտագոնը հետաքննում է ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը՝ կապված Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հետ. գրում է The New York Times-ը։
«Մենք տեղյակ ենք սոցիալական ցանցերում հրապարակումների մասին, և դեպարտամենտը ուսումնասիրում է այդ հարցը», - ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի հայտարարության մեջ:
Twitter-ում և Telegram-ում մարտի 1-ով հրապարակված տվյալներում չկան կոնկրետ մարտավարական ծրագրերի պլաններ, նշված չեն Ուկրաինայի ԶՈւ հակահարձակողական գործողությունների ժամկետները և ուղղությունը, սակայն փաստաթղթերը պարունակում են տեղեկատվություն ստորաբաժանումների քանակի և զինամթերքի վերաբերյալ: Փորձագետները կարծում են, որ հրապարակված տվյալները մասամբ փոխվել են, և դա կարող է վկայել Ռուսաստանի Դաշնության կողմից ապատեղեկատվական արշավի մասին։