Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակն զգալիորեն բարելավվել է։ Պապը չորեքշաբթի օրը հիվանդանոց էր ընդունվել շնչառական խնդիրներով, նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ:

«Որպես պլանավորված կլինիկական ստուգումների մաս՝ Սրբազան Հոր մոտ հայտնաբերվել է բրոնխիտային վարակ, որը պահանջում էր հակաբիոտիկ թերապիայի կիրառում ինֆուզիոն միջոցով, ինչը ակնկալվող ազդեցությունն ունեցավ՝ նրա առողջական վիճակի նկատելի բարելավմամբ: Ելնելով սպասվող ընթացքից՝ Սրբազան հայրը կարող է առաջիկա օրերին դուրս գրվել», - ասվում է հայտարարության մեջ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական