Միջազգային

Հայաստանի իշխանությունները շարժվում են Ռուսաստանից հեռանալու ճանապարհով. Զատուլին

Հայաստանի իշխանությունները շարժվում են Ռուսաստանից հեռանալու ճանապարհով. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Հայաստան մուտքի հնարավորությունից զրկված Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ Հռոմի ստատուտը ճանաչելու Երևանի որոշումը բեկումնային կարող է լինել հայ-ռուսական հարաբերություններում. «Երկրի իշխանությունները նման քայլի են դիմել՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին իրենց արևմտամետ դիրքորոշումն ապացուցելու համար, մինչդեռ Բաքուն, չի քնում»։

«Հայաստանի իշխանությունները շարժվում են Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու ճանապարհով, թեև Ղարաբաղի հայերի անվտանգության հարցերում ամեն ինչ կախված է Մոսկվայից։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այդ տարածքը։ Ինքը՝ վարչապետը, Ղարաբաղի հայերին յուրային չի համարում։ Ընդհակառակը, դա ժողովրդի կասկածելի մասն է, որը ժամանակին քվե է տվել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այսինքն՝ նրա քաղաքական մրցակիցներին»,- հայտարարել է Զատուլինը։

«...Հայաստանի Սահմանադրական դատարանը «գլխատվեց» Փաշինյանի կողմից, նրա նախկին ղեկավարությունը պաշտոնանկ արվեց և ահաբեկվեց։ Ուստի ցանկացած փորձ՝ ձևացնելու, թե դա անկախ մարմնի որոշումն է, ուղղակի ծիծաղելի է։ Հիմա Հռոմի ստատուտը պետք է վավերացվի կամ չվավերացվի խորհրդարանի կողմից, իսկ որոշումից հետո ընդհանրապես կասկած չի լինի։ Միևնույն ժամանակ, իշխանությունները ձևացնում են, թե դա անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պայքարելու համար, բայց իրականում, ինչպես տեսնում ենք, դա արվում է նոր ընկերներին՝ Շառլ Միշելին և վարչապետ Փաշինյանի մյուս զրուցակիցներին հավատարմություն ցուցադրելու համար», - հայտարարել է Զատուլինը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական