Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի Սոլհան շրջանում այսօր 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման վարչությունում (AFAD) ։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.57-ին: Օջախը գտնվել է 13,29 կմ խորության վրա։