Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայի և Իրանի շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Կոլոնան և Բլինքենը վերահաստատել են իրենց «լիարժեք աջակցությունը» Ուկրաինային և քննարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատվել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծվել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։
Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ներկայիս շրջափակման լուրջ մարդասիրական հետևանքները ընդունելի չեն, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները համատեղում են իրենց ջանքերը այս իրավիճակին վերջ դնելու համար՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի շփումների միջոցով։»,- ասված է հայտարարության մեջ։