Վենեսուելան և Կոլումբիան հունվարի 1-ից ամբողջությամբ կբացեն ցամաքային սահմանը, այդ թվում՝ մասնավոր տրանսպորտի համար։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«2023 թվականի հունվարի 1-ից մենք ամբողջությամբ կբացենք սահմանը Կոլումբիայի և Վենեսուելայի միջև: Սա մեծ նվեր կլինի մեր ժողովուրդների համար: Մենք կկատարենք այն ամենը, ինչ հայտարարել ենք Պետրոյի հետ միասին»,- գրել է Մադուրոն իր թվիթերյան էջում։