Միջազգային

«Ես պատրաստ եմ բանակցել Պուտինի հետ, եթե նա որոշի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում». Բայդեն

«Ես պատրաստ եմ բանակցել Պուտինի հետ, եթե նա որոշի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նա որոշի դադարեցնել Ուկրաինայի պատերազմը։

Էմանուել Մակրոնն էլ ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն մտադիր չեն ճնշել Ուկրաինային՝ բանակցային գործընթացին մասնակցելու համար։

«Մենք երբեք ճնշում չենք գործադրի Ուկրաինայի վրա, որպեսզի նա իր համար անընդունելի փոխզիջումների գնա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև ուկրաինական կողմի որոշումը թույլ կտան հասկանալ, թե որ պահն առավել հարմար կլինի բանակցությունների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական