Հուլիսի 19-ին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Մորգուլովը խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության զարգացման, տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունների իրականացման, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի, տարածաշրջանային ասոցիացիաների՝ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերի համատեղման և ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար տերությունների հետ հարաբերությունների շուրջ։
Բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ համահունչ ռուս-հայկական դաշինքի ոգուն։ Կողմերը պայմանավորվել են ասիական ուղղությամբ ամրապնդել համագործակցությունը երկու երկրների ԱԳՆ-ների միջև։